Պետք է առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով 2021-ի ընտրությունների արդյունքների համար։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին։

«Իմ գնահատականով` ընդդիմության քայլերն այլևս քաղաքական չեն, այլ լոգիստիկ, քանի որ հիմա խոսում ենք խցանման մասին։ Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այս պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և ընդդիմությունը մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` սովորաբար նման ակցիաների նպատակն այն է, որ հանրությանը ներգրավեն պրոցեսի մեջ և քաղաքական պահանջ ձևավորեն։ Բայց, ըստ վարչապետի, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, ընդդիմության գործընթացները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության, քանի որ հետևյալ տրամաբանությամբ են` եթե մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանման մեջ։

«Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կարծում եմ` պետք է նրանց առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն, ինչպես իրենք նախընտրական շրջանում ասում էին իշխանության մասին»,–ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի բացահայտումը

Հաջորդը

Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո՝ որոնցով անցնում են․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վեոլիա ջուրը եւ ՀԷՑ-ը կձեռնարկեն համատեղ միջոցառումներ

ՀԾԿՀ-ի հաղորդագրությունը՝ վերջին օրերին ջրամատակարարման ոլորտում առաջացած խնդիրների հետ կապված «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Քննարկում ջրամատակարարման և…
Դիտել

ՀԱՊԿ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը: Հայտարարությունում նշվում…
Դիտել

Վագիֆ Խաչատրյանի գործը հնարավորություն է, որպեսզի բացահայտվի ադրբեջանական քարոզչության ողջ կեղծիքը․ Վահրամ Աթանեսյան

Հակարիի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի 25…
Դիտել

Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share