Պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության 4-րդ քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները։ Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով և պահպանել անհրաժեշտ մաքրություն: Հաշվի առնելով քաղաքում նկատվող թերացումները՝ քաղաքապետը հանձնարարել է տեխբնութագրերում խստացնել որոշ կետեր:

Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը՝ բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու նպատակով: Հաճախ, որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Մի շարք փողոցներում նատրիումային լամպերը փոխարինվում են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Զեկուցվել է, որ 3691 աղբամուղներից 2464-ն արեն իսկ փակվել է՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 66%-ը: Նշվել է նաև, որ փակված աղբամուղների տարածքում նկատելի են դարձել ապօրինի զավթումները: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բացառել նման դեպքերը:

Մայրաքաղաքում հաճախակիացել են հասարակական տրանսպորտի կանգառասրահները վնասելու դեպքերը: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել քաղաքային գույքը վնասողներին:

Մայրաքաղաքում շարունակվում են Covid-19-ի դեմ պատվաստումները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում պատվաստվել է 194 հազար 628 քաղաքացի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վիլնյուսում Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share