Պետք է երկարաժամկետ լուծման հանգել. Շոլց

Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին Գերմանիան շարունակելու է օգնել Հայաստանին իր հնարավորությունների սահմաններում։ Այս մասին ՀՀ վարչապետիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ 

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը հատկապես Հայաստանի վրա ազդեցություն է ունեցել, ուստի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծման գնան քայլ առ քայլ։

«Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի անկայունությամբ և ԼՂ-ում սրվող իրավիճակով։ Ստատուս քվոն չի կարող շարունակվել։ Պետք է երկարաժամկետ լուծման հանգել: Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, և դա արտահայտվել է գերմանական անձնակազմ ուղարկելով ԵՄ առաքելության կազմում։ Ընդ որում՝ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը։ 

Իր հերթին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց կա պայմանավորվածություն, որ այն կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ 

«Առաջիկայում հնարավոր է ստորագրենք մոնիթորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ»,- հավելել է վարչապետը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտ բողոքել է Մեծամորի ԱԷԿ-ից

Հաջորդը

Ադրբեջանը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցին, արձագանքել է. «Որ եկել է, ի՞նչ։ Ուզում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share