Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ․ ՀՀ նախագահ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակզմից

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով:

«Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»,- աաել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մի կողմ քաշվեք և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմություն․ Էդմոն Մարուքյան

Հաջորդը

Մխիթարյանը մոտ է Եվրոպա լիգայի իր երկրորդ հաջողությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական հերթական պարապմունքներն է անցկացվել Սարսանգի ջրամբարում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Գործնական…
Դիտել

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրԷջք Է կատարել…

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից այն լռեցվել է

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ…
Դիտել

Խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատախազի տեղակալի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share