Պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունի տեղեկացնում են նաեւ, որ հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը,տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։

Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և անկախ իրենց քաղաքական հայացքներից։

Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։

«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք», – նշել է Գնել Սանոսյանը՝ ավելացնելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու գործակցությունն է։

Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել,որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ և կան կիսատ գործեր։Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Հաջորդը

Արշակ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։…
Դիտել

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն…
Դիտել

Ճապոնիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի մերձակայքում

Տոկիոն Պեկինից պահանջում է անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի տարածքում, որոնց ընթացքում հրթիռներ են արձակվել, այդ թվում՝ Ճապոնիայի բացառիկ…
Դիտել

Ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ եւ АКРА-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share