ՊՆ-ն հերքում է զինվորների գումար հավաքելու մասին պնդումը

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ զինված ուժերի մասին չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն տարածելուց և, կամա թե ակամա, չվնասել բանակի հեղինակությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեզ անհրաժեշտ է ԱԳՆ, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հայտանբերվել է եւս 2 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության…
Դիտել

Հայաստանում զբոսաշրջությունն արթնանալու նշաններ է ցույց տալիս (տեսանյութ)

2021 թվականի հավաքագրած վիճակագրական տվյալների՝ հունվար- հունիս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 240. 000 զբոսաշրջիկ: Ռուսաստանը շարունակում է…
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարությանը, Գյումրիի համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Ներառյալ Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share