ՊՆ-ն ՄԻՊ-ի գրառումները ուռճացված է համարում

Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։ Այս մասին ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում

«Մասնավորապես, ՄԻՊ գրառման մեջ նշվում է, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»:

ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից և, վերջին շրջանում, նման գործընթաց չի արձանագրվել։

Կոչ ենք անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ, որը, ինչպես ամբողջ այս ընթացքում, այնպես էլ հետագայում, պատրաստ է ամենասերտ համագործակցության ՄԻՊ գրասենյակի հետ», նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար․ ԱՄՆ դեսպան

Հաջորդը

«GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կան զոհեր

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ։ Այս մասին…
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share