Պուտինը հանդիպում է անցկացնում Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում

Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այդ հանդիպումից հետո եղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահն առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ:

Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ անհրաժեշտ են Ղարաբաղում կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար։

Պուտինն Ադրբեջանի նախագահ նշել է, որ մի շարք հարցեր կքննարկվեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

«Այստեղ մեր խաղաղապահները նույնպես դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է ռուս-թուրքական զինադադարի վերահսկողության կենտրոնը։ Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր։ Ցավոք, դեռևս կան զոհեր։ Բայց դրա համար էլ մենք հավաքվել ենք: Տեսնել, թե ինչ է արվել և ինչ է պետք անել բոլորի կողմից, որպեսզի ոչ միայն նման բան չառաջանա, այլ ընդհակառակը, պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու և տարածաշրջանում իրավիճակն այնպիսի որակով զարգացնելու համար, ինչը թույլ կտա մարդկանց ապրել խաղաղության մեջ, իսկ երկրները զարգանան»,- ասել է Պուտինը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Հաջորդը

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստերի հավաքագրման առաքելություն Հայաստան ուղարկելու մասին. Միրզոյան

Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս…
Դիտել

Ֆեյսբուքը ջնջել է ադրբեջանական հաշիվներ

Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված սոցցանցային էջեր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուքի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Հայտնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share