Պուտինը ստորագրեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են այսօր։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Պուտինը նաև ստորագրել է օրենքներ այս չորս մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերի վավերացման մասին:

Օրենքների համաձայն, նոր շրջանների բնակիչները Ռուսաստանի կազմում այդ տարածքների ընդգրկման օրից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողներին մեկ ամիս ժամանակ է տրվել դիմումներ ներկայացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ քաղաքացիության ձեռք բերումը հնարավոր է դիմում ներկայացնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու պայմանով։

Չորս շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի անցումային շրջան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր չկա. ՊՆ

Հաջորդը

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նախագահությունը ստանձնելու համար ՀՀ-ն պետք է մասնակցի ԵԱՏՄ նիստին. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությանը․ «ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում։…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած…
Դիտել

Չավուշօղլուն ասել է ինչու է Թուրքիան փակել Հայաստանի հետ օդային սահմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական NTV ալիքի եթերում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը․ «Երևանում «Նեմեսիս»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share