Պուտինն ամփոփել է եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:

«Մենք այսօր աշխատել ենք շատ կառուցողական, եղել է խորը վերլուծություն` ներկայիս իրավիճակի մասին, արժանին մատուցեցինք  ՌԴ խաղաղապահների և սահմանապահ զորքերի աշխատանքին, այն մասնագետներին, որոնք զբաղվում են լվացազերծմամբ և ապահովում են մարդկանց վերադարձը մշտական տեղակայման վայրեր»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը առանց մանրամասներ հրապարակելու ներկայացրեց, թե ինչի վերաբերյալ են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել։

«Առաջինը` մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտներ չկան: Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել: Եվ երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ պետք է շնորհակալություն հայտնենլ երեք երկրների փոխվարչապետերին, որոնք աշխատում են այդ հարցերի շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Պուտինը հայտնեց նաեւ, որ մյուս շաբաթ փոխվարչապետերը կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել են:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների եւ հանրության համար: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սոչիում տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ընթացքում

Հաջորդը

Հանդիպումը ընդհանուր առմամբ շատ դրակն էր․Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հայտարարությունը․ «Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:…
Դիտել

Քննարկվել են ՀՀ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած…
Դիտել

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share