Պուտինն արտահայտել է իր երախտագիտությունը Էրդողանին

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրին՝ Պուտինը նշել է, որ շատ ուրախ է հանդիպման համար և կարևորել ռուս-թուրքական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նա նշել է, որ նախորդ տարի Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 57 տոկոսով, իսկ այս տարվա մինչև մայիս ամիսը՝ նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի։

Նա բարձր է գնահատել Թուրքիայի դերը ռուսական գազի՝ Եվրոպա արտահանման համար. «Ի տարբերություն մյուս գազատարերի՝ «Թուրքական հոսքը» աշխատում է անխափան, ռիթմիկ և առանց խոչընդոտների»։

Պուտինը նաև ընդգծել է Էրդողանի անձնական դերակատարությունը Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ցորենի արտահանման խնդրի վերաբերյալ լուծում գտնելու գործում։ Այդ կապակցությամբ նա անձնապես երախտագիտություն է հայտնել Էրդողանին. «Հույս ունեմ այսօր երկուստեք կստորագրենք մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված համապատասխան հուշագիրը»։

ՌԴ նախագահը նշել է, որ քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիական ճգնաժամը, որտեղ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրել իրավիճակի նորմալացման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահ Էրդողանն արտահայտել է իր ուրախությունը Թեհրանյան հանդիպումից հետո կարճ ժամանակ անց կրկին հանդիպելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների նոր էջ է բացվում։

Ըստ նրա՝ բոլոր ոլորտներում զարգացման հնարավորություններ կան. «Թուրքիայի կարծիքով՝ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում համաշխարհային ասպարեզում։ Ընդգծում եմ՝ առանձնահատուկ դեր»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը և Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

Հաջորդը

Տեսչական մարմինը Սյունիքում կշռել է ծանրաքաշ 198 տրանսպորտային միջոց, արձանագրվել է 6 խախտում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան

Սեպտեմբերի 5-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնը և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ…
Դիտել

ԱԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share