Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի հարցը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Երկու նախագահները դրական են գնահատել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Երկու երկրների նախագահները հաստատել են համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման ու տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման շահերից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեոլիա ջուրը եւ ՀԷՑ-ը կձեռնարկեն համատեղ միջոցառումներ

Հաջորդը

Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կուղարկի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան…
Դիտել

Կկրճատվի հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձի սպասարկման ժամկետը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային…
Դիտել

Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համար

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համա: Այն կօգտագործվի ընկերության մեքենաների…
Դիտել

«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է

Առողջապահության նախարարությունր տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share