Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլի  պաշտոնական կայքը հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարությանն մեջ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Հաջորդը

Չի բացառվում՝ խաղաղության պայմանագիրն անցնի հանրաքվեի ճանապարհով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկ Մարությանն առաջարկում է իրեն ընտրել քաղաքապետ (տեսանյութ)

Հայկ Մարությանը Ավագանի անցած ընդդիմադիր ուժերին՝ «Մայր Հայաստան» դաշինքին, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններին առաջարկում է իրեն ընտրել…
Դիտել

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի․ Արայիկ Հարությունյան (տեսնայութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ նրանց պահանջը հեռու է բնապահպանական…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը երրորդ նախագահի հրապարակած ձայնագրության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։ «Նախորդ 24 ժամում Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share