Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +41 աստիճանի

Օգոստոսի 17-22-ը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-ին, 18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39…+41 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 17-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ը էապես չի փոխվի, 20-ին և 21-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ ԱԳՆ-ն՝ բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

Հաջորդը

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալուից» ձեռք բերված հրավառության համար նախատեսված նյութերը ներկայացնել ոստիկանություն

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխության հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…
Դիտել

Մի շարք երկրներից մուտքը Հայաստան ժամանակավորապես կսահմանափակվի. Անահիտ Ավանեսյան

COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։…
Դիտել

Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվեց ԲԴԽ անդամ

Այսօր Աժ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, որով Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share