Ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի Զու կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:

Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը ազատությունների սահմանափակումների մասին հրամանագիր է ստորագրել

Հաջորդը

Իրավիճակն Արցախում

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Հավաքականի մարզմանը մասնակցել է 25 ֆուտբոլիստ, այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը…
Դիտել

ՏԿԵ նախարարության պարզաբանումը՝ «օդի տուրքի» մասին լուրի վերաբերյալ

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան 168.am կայքում հրապարակված հոդվածի` ըստ որի, իբրև թե ՀՀ…
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է անհապաղ դադարեցնել որևէ տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share