ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի երաշխավորն է․ Պուտին

ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, երկու կողմից տարածքներ են ականազերծվում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում, կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52 հազար մարդ», ասել է Ռուսաստանի նախագահը:

Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է.

«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, յուրաքանչյուր վեճ գեղեցիկ է խաղաղությամբ և այլն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հաջորդը

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ, այրվել է անասնագոմ

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ և քսան տուժած (թարմացված)

Օոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել…
Դիտել

Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական…
Դիտել

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share