ՌԴ ՊՆ կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլեւս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան (լուսանկար)

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները՝ անկախ թե դրանց որ մասն է հայկական, որ մասը՝ ադրբեջանական օկուպացիայի տակ։

«Երկու քարտեզներից մեկը սեպտեմբերի 20-ի է, մյուսը՝ սեպտեմբերի 24-ի։
Փաստն ինքնին համամոլորակային բան չի նշանակում կամ ավելի մեծ աղետ չէ, քան այն, ինչ ունեցանք կամ այն սպառնալիքները, որ ունենք։

Կարևոր է այլ բան․ Ռուսաստանը տվյալ պարագայում ոչ միայն Արցախի տարածաշրջանում խաղաղապահություն ապահովող երկիր է, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր, իսկ երեք համանախագահների շրջանում՝ նախագահական մակարդակով քանիցս առնվազն կոնսենսուսով սահմանվել են Մադրիդյան փաթեթի ու նախորդած բոլոր տարբերակների խնդիրները, որոնցում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը այլ տարածքային ու քաղաքական միավոր է, ազատագրված տարածքներն այլ միավոր են եղել ու մնում։

Հուսամ, սա չի լինի համընդհանուր մոտեցում կամ չենք թողնի, որ Մինսկի խմբի համանախագահները կամաց-կամաց ետ կանգնեն հենց իրենց իսկ սահմանած փաթեթի տարերից ու այս առումով խնդիրը հայ-ռուսական օրակարգում պետք է/կարող է քննարկվել այս կոնտեքստում»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Հաջորդը

Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի…
Դիտել

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share