ՌԴ ՊՆ. 200 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի 14-րդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 17 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 200 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր)՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար:

Ադրբեջանին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը կճանաչի հայերի ցեղասպանությունը. Wall Street Journal

Հաջորդը

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիան: Հայտնի…
Դիտել

Ուխտավորներն այցելել են Դադիվանք եւ Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է…
Դիտել

Հայաստանին առաջարկվում է մտածել իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Հայաստանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share