ՌԴ ՊՆ. 420 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի 15-րդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 20 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, 420 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր)՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար: Ընդհանուր առմամբ՝ 15 ավտոշարասյունով 2800 տոննա բեռ է առաքվել:

Ադրբեջանին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրամիության կոչը Ադրբեջանին

Հաջորդը

ՃՏՊ Սևան - Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իրմիկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին…
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վաղը կվերսկվեն

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների,…
Դիտել

Եվրո-2020. Գերմանիան լքեց մրցաշարը, Ուկրաինան կշարունակի պայքարը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին օրվա առաջին խաղում միմյանց հետ մրցեցին Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Անգլիայի հավաքականը…
Դիտել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել երեկ սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունից տուժած բնակիչներից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share