ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպումը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման աշխատանքներին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին։

«Երեկ աշխատանքային այցով Երևան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև Ռուսական երկաթուղիներ ընկերության կառավարման խորհրդի նախագահը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը, ըստ էության մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները։ Երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և այդ պայմանավորվածությունների անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք։ Եվ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն ըստ էության գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը և շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը։ Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական։ Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որն արտահայտում ենք, ինքն արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու, տեղում ոսւոմնասիրելու են կոնկրետ տարածքները, շինհրապարակների տեղերն է որոշելու։Մասնագետներն արդեն եղել են Երասխում ու Մեղրիում, գնահատել են իրավիճակը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

Հաջորդը

Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում է դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը`…
Դիտել

Դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ․ «Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ,…
Դիտել

Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով․ Դավիթ Իշխանյան

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share