Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում:

Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ երեխաները՝ Արցախում:

Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նրանք միաժամանակ նկատել են, որ թեև շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին:

Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ

Հաջորդը

ՀՀ-ն ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք․ ԱԽ քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

Գուցե խուսափեինք ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին եւ գրել, որ հաղթանակն էլ, պարտությունն էլ՝…
Դիտել

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերի արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության քաղաքականության համատեքստում.Արման Թաթոյան

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք…
Դիտել

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների ՀՀ մուտքի արգելքին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ռուս լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի մուտքը ՀՀ արգելելուն։ «Կրեմլը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share