Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։

«Հարգելի՛ հայրենակիցներ Կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին: Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի

Հաջորդը

4 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվել է «Գազել»-ի վարորդը

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share