Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է Արցախի պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է պետնախարարի պաշտոնը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին: Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- գրել է Հարությունյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության մասին

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն…
Դիտել

Զորացրվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները

Հուլիսի 12-ին N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share