Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտ հայ բնակչի սպանությունը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի տեղեկագրում։

Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման գործունեության մասին 2021 թ. նոյեմբերի 9-ի ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկը սպանվել։

«Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», – նշված է հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դա ամբողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է․ Արման Թաթոյան

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…
Դիտել

Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության…
Դիտել

ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Այսօրվանից շրջանառության մեջ է դրվելու առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ աշխատող անձանց համար ՊՇՌ թեստավորման ժամկետը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share