Ռուս խաղաղապահների մոտ գտնվող ԱՀ քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին․ Գեղամ Ստեփանյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։

Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքներն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»,- հայտնել է Գեղամ Ստեփանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է․ՊՆ

Հաջորդը

«Մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը ստում է, ՀՀ քաղաքացիներն ապօրինի անցակետով չեն տեղաշարժվում. Արցախի պետնախարար

ՀՀ քաղաքացիները ապօրինի անցակետով անարգել չեն տեղաշարժվել: Այս մասին հայտարարել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Երբ Լաչինի միջանցքով…
Դիտել

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share