ՌԴ-ն առանցքային դեր է խաղացել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում. Ա.Միրզոյան

Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակ ունի:

«Ակնհայտ է, որ երկկողմ գործակցության օրակարգը ինչպես միշտ հագեցած է, և կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, պատշաճ կերպով պետք է քննարկել նաև սպասվելիք  բարձր մակարդակի հանդիպումը»,- նշեց Միրզոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց

Հաջորդը

ՌԴ-ն շարունակելու է օգնել Հայաստանին. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Կյանքի պուրակ ստեղծելու որոշումը մտել է գործմակամ փուլ։ «Չափազանց կարեւոր այս…
Դիտել

Գերիների ազատ արձակման հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդարանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և…
Դիտել

Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share