Ռուսաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերել

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 130 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան 

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի վեցերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 20 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր)՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար:

Ադրբեջանին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիան մեղադրում է Սիրիային

Հաջորդը

Շահագործել են ՀՀ քաղաքացիների

Առնչվող նյութեր
Դիտել

Անօթևան ընտանիքները ԼՂ-ից կտեղափոխվեն ՀՀ

Արցախի տեդեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների…
Դիտել

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share