Ռուսաստանը պատասխանել է Ադրբեջանին. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռներ չեն արձակվել

Ադրբեջանը «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել,  սակայն բավարարված չէ գերատեսչական այդ պատասխանով: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Ես կարդացել եմ այդ նամակը: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Իրականում, դա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հարցման հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները», – ասել է Ալիևը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Հաջորդը

6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Առնչվող նյութեր
Դիտել

Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու…
Դիտել

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված…
Դիտել

Ռուսաստանը պատրաստ է օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղում աշխատանքների ժամանակ. Լավրով

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում: Այդ մասին երկուշաբթի հայտարարել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share