Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF):

Նման որոշում կայացրել է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան, որը 2022թ մարտից անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից՝ կապված ռուս-ուկրաինական ռազմական ընդհարման հետ:

Հայաստանում կայանալիք եվրոպական առաջնությանը նախատեսվում է 40 երկրի ծանրորդների մասնակցություն:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկվել է 38 ռուս և 27 բելոռուս ծանրորդ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ պահեստայիններ:

Եվրոպայի առաջիկա առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այդ երկրների ծանրորդների համար, քանի որ ՄՕԿ-ի կանոնակարգով Փարիզի օլիմպիադա գնալու համար ծանրորդները պետք է մասնակցեն նվազագույնը 5 խոշոր մրցաշարների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Հաջորդը

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

70-ից ավելի երկիր հայտ են ներկայացրել՝ Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը…
Դիտել

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share