Ռուստամ Բադասյանը Բագրատաշենում դիմավորել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությանը

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ  արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է: 
Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան անդրադարձել են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ում մեկնարկել է քննիչ հանձնաժողովի  նիստը. ՈՒՂԻՂ 

Հաջորդը

Արման Թաթոյանը հանդիպել է Բեդրիխ Կոպեցկիի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան տեսնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ-ին դուրս մղելու ԵՄ ջանքերը․ Զախարովա

Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս…
Դիտել

Պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ կարող է թույլատրվել

Եվրամիության անդամ երկրները  Եվրահանձնաժողովից առաջարկ են ստացել՝ մեղմել ԵՄ մուտքի առկա սահմանափակումները զբոսաշրջիկների համար՝ հաշվի առնելով պատվաստումների արշավների…
Դիտել

Թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share