Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ գործակցություն. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,- հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում:

Հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈՒ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել»,- նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ…
Դիտել

Հաստատվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբ հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 21.06.2021թ.…
Դիտել

ԱՄՆ հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ գործընկերությունը․ Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ՝ շնորհավորելու նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share