Ռուս խաղաղապահներն Արցախի բուժկետերին առաջին բուժօգնության պարագաներ են փոխանցել

Արցախում ՌԴ խաղաղապահները մարդասիրական օգնության հերթական առաքումն են իրականացրել հեռավոր բնակավայրեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները «Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների շարք են նվիրել Շոշ և Պարավաթումբ գյուղերի մանկաբարձական և պարամեդիկ կենտրոններին: 

«Անկասկած, տեղացիներն ուրախ են մեր յուրաքանչյուր այցին, նրանք ուրախ են առաքված բժշկական սարքավորումներին: Այս սարքավորումները բժշկական օգնությունն ավելի մատչելի կդարձնեն Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի համար», – ասաց Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 50 բժշկական սարքավորումներ են հանձնվել Արցախի բժիշկներին: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԼ․Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եզրափակիչում է

Հաջորդը

Սիրիական ՀՕՊ-երը խոցել են Իսրայելի արձակած հրթիռները

Առնչվող նյութեր
Դիտել

Կողմերին կոչ ենք անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից…
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է 3 վագոնով

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share