Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 17-րդ

Ուկրաինայում ռազմական գործողություները շարունակվում են արդեն 17-րդ օրը: Ռուսական զորքերը շրջափակել են Ուկրաինայի մի քանի խոշոր քաղաքներ: Սումիից տեղեկություններ կան, որ այսօր կվերաբացվեն մի քանի մարդասիրական միջանցքներ՝ քաղաքից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բնակչության կեսից ավելին մնում է պաշարված քաղաքում:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է Կիևի մարզում անօդաչու սարքի միջոցով ռուսական ռադիո էլեկտրոնային պայքարի համակարգի ոչնչացման մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռուսական մարտական ​​ուղղաթիռների կողմից է Ուկրաինայի զինված ուժերի զրահամեքենաների խոցման տեսագրությունը։ Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա և մեքենաների շարասյուն:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ անցած բնակավայրերի ականազերծման գործընթացը կարող է տևել մի քանի տասնամյակ։ Այս մասին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ուրբաթ օրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ հայտնված տարածքների հետազոտության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1400 պայթուցիկ առարկա։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ուսումնասիրվ է ավելի քան 60 հեկտար տարածք։

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում ՌԴ Պետդումայի 12 պատգամավորների, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ կիրառում է խոշոր տրամաչափի զենքեր. Ահ ՆԳ

Հաջորդը

Գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը. ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները

Գերմանիայում այսօր կմեկնարկեն ՆԱՏՕ-ի Air Defender խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժությունները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Նշվում է, որ…
Դիտել

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.  «Նախագահող…
Դիտել

Պատերազմից հետո պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել. Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share