Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը


Ռուսաստանի խաղաղապահների ինժեներ-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ռուս զինծառայողներն աշխատանքներ են իրականացրել Մատաղիս բնակավայրի մատույցներում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս մայրուղու երկայնքով պայթունավտանգ առարկաներ որոնելու ուղղությամբ, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն:

Այս տարածքում աշխատանքների ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 15 պայթունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2104 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1806 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել 25611 պայթունավտանգ առարկա:

Սակրավորների հայտնաբերած պայթյունավտանգ առարկաները հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելական բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային գործիչների

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է գերիների հետ կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանի թեկնածությունը եւս առաջադրվել է, սական նա ինքնաբացարկ է հայտնել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Այս մասին այսօր լրագրողների…
Դիտել

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպման…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով:…
Դիտել

Արցախում կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share