«Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը (լուսանկարներ)

Սաքսոֆոնային երաժշտություն, հմայիչ կանայք ու զրույցներ առողջության մասին. առիթը «Սալուտեմ» ամսագրի 1-ամյակն էր:

Օրերս առողջ ապրելակերպի ամսագիրը, որի մեջ ներառված են առողջությանը վերաբերող նյութեր ու թեմաներ, նշել է առաջին տարեդարձը:

Ամսագրում կարող եք հանդիպել նորագույն նվաճումներ, բժշկագիտություն, բժշկական պրակտիկա և առողջություն խորագրերին, որտեղ էլ մանրամասն անդրադարձ է կատարվում հայտնի պրոֆեսորների, ականավոր բժիշկների, բժշկական և առողջության ոլորտին՝ անհատներին և կազմակերպություններին:

Ցերեկույթը բավական տեղեկատվական և բովանդակալից էր: Հյուրերը կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով, նաև ամսագրի մասին կարծիքներով ու ծրագրերով: Lilevents-ի հետ համատեղ կազմակերպած միջոցառմանն անակնկալներ էին պատրաստել գործընկերները. խաղարկության ու հարց-պատասխանների միջոցով հանձնեցին նվերները:

Միջոցառումն իրենց ներկայությամբ է՛լ ավելի հագեցած դարձրին հյուրերը՝ հայտնի բժիշկներ, բլոգերներ, երգչուհիներ ու դերասանուհիներ՝ Անահիտ Սիմոնյանը, Աստղիկ Սաֆարյանը, Քնարիկ Զաքարյանը, Սաթենիկ Հազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Իրինա Թովմասյանը, Անի Լուպեն եւ այլք:

Ամսագրի համահիմնադիր Հասմիկ Ադամյանը շնորհակալություն հայտնեց ողջ թիմին՝ նշելով. «Ամսագիրը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել լայն տարածում և ունի բավականին առանձնացող լսարան: Նաև հավելեմ, որ «Սալուտեմ»-ը մեծագույն արժեք է և՛ անհատի, և՛ հասարակության համար»:

Ի դեպ, ամսագիրը տարածվում է անվճար:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Հաջորդը

Եղանակի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Այս…
Դիտել

Հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․Արարտ Միրզոյան

Աշխատանքային այցով Հայաստանում է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի և Հոունաստանի  արտգործնախարարների…
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարությանը, Գյումրիի համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Ներառյալ Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share