Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը.ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Հաջորդը

Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում. ՀՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պատվաստանյութ կտրամադրի այլ երկրների

Ամերիկայի Միացյալ Նահանգները AstraZeneca պատվաստանյութի 60 մլն չափաբաժին կտրամադրի մյուս երկրներին՝ այն հասանելի դառնալու դեպքում: Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Նոր և ինքնատիպ նախագծեր «ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ընկերությունից (տեսանյութ)

«ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ընկերությունը Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի առաջատարներից է։ Ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, բայց…
Դիտել

Ադրբեջանը թարմացրել է զոհերի ցանկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքով իր կրած կորուստների թարմացված ցանկը, որում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share