Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ  կավարտվի մինչև նոյեմբերի վերջ. ԱԱԾ փոխտնօրեն

Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ  կավարտվի մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է  քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով» ասել է ԱԱԾ փոխտնօրենը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Հաջորդը

Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի». Լավրով

Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ Լավրովը անդրադարձել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի խնդրին, խոսելով նաև Ռուբեն Վարդանյանի մասին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share