Սահմանափակվել է ներմուծումը Ղազախստանից եւ Ռուսաստանից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝  սահմանափակվել է ներմուծումը Ղազախստանից եւ Ռուսաստանից:

Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ

Հաջորդը

Քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստման ուղեցույցը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից…
Դիտել

ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք

Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով:…
Դիտել

Փոփոխություններ՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ

«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share