Սահմանի Երասխի հատվածում զոհ ունենք

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց է բացվել

Հաջորդը

Արցախում 11 ամիսների ընթացքում ականազերծել են մոտ 130 հեկտար տարածք

Առնչվող նյութեր
Դիտել

Չպետք է մոռանալ Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի հակամարտությունները. Մակրոն

«Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ այլ հակամարտությունները՝ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է Ֆրանսիայի…
Դիտել

Ուկրաինայի հայ բժիշկները իրենց ներդրումն են ունենալու վիրավոր հայ զինծառայողների բուժման գործում

Ուկրաինայի հայ բժիշկների միության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն՝ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչական կազմում։ Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է…
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է…
Դիտել

ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

Կոմիտեն միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share