Սարուշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ո՞վ է կազմակերպել պայթյունը իրանական միջուկային օբյեկտում

Հաջորդը

Երեկ կատարվել է 3461 թեստավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից և ինքնիշխանությունից. Զելենսկի

ԱՄՆ Սպիտակ տանը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համատեղ ասուլիսը։  Զելենսկին,…
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ պատասխանը ՀԱՊԿ քարտուղարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Սիվիլնեթ»-ի հարցին Հարց. Երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share