Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում գրանցված միջադեպի առնչությամբ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա,ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից: Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում:

Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին: Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:

ԱՀ Ոստիկանություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի սահմանին իրավիճակը հանգիստ է․ Հայկ Չոբանյան

Հաջորդը

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2022թ. Առաջնությունը, ուր խաղարկվեց մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց,…
Դիտել

Գեղարքունիքում մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ փաստահավաք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share