Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է. կառավարությունը ԶՊՄԿ-ի համասեփականատեր

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի եւ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի մեկնաբանությունները՝ «Արդյունաբերական ընկերության» 25% բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու գործարքը։ Տեղեկացնենք, որ «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ կառավարությունը ուրախ են հայտարարել, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։

«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը։

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք հանդիսանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ֊-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործարքը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի դեսպանին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում․ Մանե Գեւորգյան

Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է…
Դիտել

Հրապարակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին…
Դիտել

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց է տվել։ Սերժ Սարգսյանն անդարադառնալով ՀՀ…
Դիտել

Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share