Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է․Փաշինյանը հողերը հանձնելու մեղադրանքի մասին

Բանակցային ամողջ գործընթացի ընթացում երբեք ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Այսօր հրավիրած առցանց ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արցախի հարցին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ։ Եվ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը որտե՞ղ պետք է բնակվեր, ինձնից առաջ բանակցողները թող ասեն՝ որտե՞ղ պետք է բնակվեին։ Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել։ Եթե դուք հարցնեք, թե ինչ աղետ է տեղի ունեցել 2016 թվականին բանակցությունների մեջ, ձեզ կպատասխանեմ, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան՝ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ։

Ոչ ոք չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցն ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով Հայաստանի, Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում այս իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբություների վերաբերյալ։ Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տիրույթում։ 2016-ին ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխովում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Եթե դուք ուշադրություն դարձնեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2017 թվականի հարցազրույցին, ինքն այնտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը, հենց սա նկատի ուներ։

Հիմա, եկավ բանը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը, Ղարաբաղն ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում է, դառնում է կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասել է հետևյակը՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել է հետրևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացում։ Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենար Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հողեր հանձնելու մասին իր հասցեին հնչող մեղադրանքներին։

«Ինձ մեղադրում են նրանում, որ հանձնել եմ հողեր։ Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է, բայց կա նաև լեգիտիմ մեղադրանք, դա է, որ ես չեմ հանձնել հողեր։ Եթե որևէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնեիր էդ հողերն ու տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Ընդհակառակը, հենց չեմ հանձնել, դա է լեգիտիմ մեղադրանքը։ Չեմ հանձնել ինչի՞ համար, որովհետև՝ իսկ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, ըստ էության ոչ մի բան»,-նշել է ՀՀ վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանն անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված…
Դիտել

Գնել Սանոսյանը հետեւել է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետեւել են Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման…
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share