Սա տոն է օտարության մեջ ապրող մարդկանց համար․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայկական ապրանքների տոնավաճառը

Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 10-ին և 11-ին, Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում տեղի է ունեցել «Buy Armenian» ընկերության Ամանորի սպասումով նախատոնական ցուցահանդես վաճառքը։ Այս օրերի ընթացքում Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ամանորյա գնումներ են կատարել՝ սատարելով հայ արտադրողին՝ աջակցելով Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռելով ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, ինչպես նաև ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։

Ինչպես փոխանցել են կազմակերպիչները՝ տոնավաճառի երկու օրն էլ բազմամարդ է եղել՝ մասնակիցներով լեցուն։ Ամանորի սպասումով ցուցահանդես վաճառքը հնարավորություն է տվել ոչ միայն գեղեցիկ ամանորյա գնումներ կատարելու, այլև ձեռք բերելու ապրանքներ ստեղծված անմիջապես Հայաստանում։

Այցելուներից մեկը նշել է․ «Սա հրաշալի հնարավորություն էր, թե՛ հայկական շունչն զգալու և թե՛ մեր հայրենակիցներին, հայրենիքին աջակցելու համար»,- իսկ հարցին, թե որքա՞ն գումարի գնում է կատարել, պատասխանել է,- «550 դոլարի։ Ամանորյա նվերներով և՛ կուրախացնեմ մտերիմներիս, և՛ ես եմ ուրախ, որ նվերների գումարն ուղղվում է իմ հայրենակիցներին»։

Մեկ այլ այցելու ընդգծել է, որ սա ուղղակի վաճառք չէ, սա հենց տոն է օտարության մեջ ապրող մարդկանց համար, ովքեր կարոտ են հայրենիքի ամեն մի պատառին․ «Սա թող դառնա մշտական, հրաշալի էր կազմակերպված՝ հայկական բարձրակարգ երգերից սկսված ավարտված կոլորիիտով»,- ասել է նա։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև հայտնի հյուրեր և նույնպես կատարել ամանորյա գնումները «Buy Armenian»-ի ջանքերով իրականացված «Ամանորի սպասումով» տոնավաճառից։ Միջոցառման մթնոլորտնամբողջությամբ հայկական է դարձել, երբ գեղեցիկ կատարումներով, հայկական երգ ու պարով այն լցրել են հրավիրված հյուրերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի են ունեցել ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի նիստերը

Հաջորդը

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի…
Դիտել

Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share