ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի հրամանը

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը։

2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․ 11։00-ին, Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով կքննի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի սույն գործով որպես պատասխանատու կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները

Հաջորդը

Բարձր գնահատական` հայ խաղաղապահներին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը․ Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված…
Դիտել

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Սիրիացի չորս զինվոր է վիրավորվել Իսրայելի օդային հարձակումը հետ մղելու հետևանքով, հայտնում է SANA-ն հղում անելով ռազմական աղբյուրներին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share