ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ

Սահմանադրական դատարանը 5 օր շարունակվող քննարկումներից հետո այսօր ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին ընդդիմադիր մի քանի ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին։ Դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար։ Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին նախօրոք կտեղեկացվեք»,- հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, նաև «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքն դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ՊՆ-ն հայտնել է այսօր սահմանի Երասխի հատվածում զոհված զինծառայողի անունը

Առնչվող նյութեր
Դիտել

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում…
Դիտել

Բաքվի առաջարկը եւ Երևանի պատասխանը․ նոր շրջափուլ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share