Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտական գործողություններից տուժած տարածքներում, ենթակա է նախնական խորհրդակցության Հատկացումների հանձնաժողովների հետ», ինչպես նաև «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով» տեղահանվածների համար:

Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:

«ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարևոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գործունեություն ծավալող ընկերության խաղողի այգիներ

Հաջորդը

Վաշինգտոնը հանձնառու է օգնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share