Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Բաքվի իրավապահների հայտարարությանը

Սերժ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր արձագանքել է Բաքվի իրավապահների հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ասված է.

«Սերժ Սարգսյանին ալիեւյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:

Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիեւը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որեւէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելեւս՝ մեղադրանքներ ներկայացնելու:

Ալիեւը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը եւ ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել եւ շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի եւ փորձի շնորհիվ:

Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ եւս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:

Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:

Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից եւ ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաեւ հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի զինվորական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևին՝ հայտնել էին, որ Բաքուն հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրադադարն իրականում խախտել է Ադրբեջանը. ՊԲ

Հաջորդը

5 մարդու մահվան պատճառ դարձած «BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը. ՏԱՍՍ

ՀԱՊԿ զորախմբի ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումներն այսօր լքել են Ղազախստանը և ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերով մեկնել են Ռուսաստան։…
Դիտել

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն զեկույց են ուղարկել միջազգային կառույցներին

Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների…
Դիտել

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի նորանշանակ ղեկավար…
Դիտել

Ստորագրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share