Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ, իսկ երկրորդ եւ երրորդ մոտեցումների ժամանակ հայ ծանրորդը չլարողացավ բարձրացնել 193 կգ եւ 196 կգ: Այս ձևում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 228 կգ, իսկ հետո չբարձրացրեց 237 կգ: Երկամարտի 416 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը` երկամարտի 433 կգ արդյունքով:

Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

Հաջորդը

ՄԻՊ-ը համոզիչ չի համարում գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի  Ադրբեջանում…
Դիտել

Սեպտեմբերի 3-ից Երևանի հ. 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի

Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share