Սիսիանի հատվածից մինչև Տաթև նոր ճանապարհ կունենանք. Գնել Սանոսյան

Պետական բյուջեից 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրին։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են։

«Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17․7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է, Վայոց Ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16․9 կմ-ոց հատվածի հիմնանորոգման մասին է»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություն է արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող հատվածն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ունի։

«Վերջին անգամ, երբ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք։ Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13․1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզ Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5․9 կմ-ոց ճանապարհահատվածի հիմնանորոգումն է։ Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ 2022 թվականին մեկնարկում են ճանապարհաշինական աշխատանքներ Վայոց Ձորի մարզում, մասնավորապես, հիմնանորոգվում է Նորավանքի պատմական հուշարձանի ավտոճանապարհի 8․1 կմ-ոց հատվածը։ Այս տարի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու նաև Արարատի մարզում, Արմավիրի մարզում էլ կհիմնանորոգվի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11+400 հատվածում գտնվող կամուրջը։

«Եվ սկսում ենք նախագծման աշխատանքները Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Երկրորդը՝ Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է։ Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա, այս աշխատանքներն սկսվել են և շարունակվում են»,- ասաց նա։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ունենալ իրավիճակ, որ Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կենսաթոշակի 10 տոկոս բարձրացում, բայց այլ մեխանիզմով

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 21 հազարը

Մերձավորարևելյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21642-ի։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների…
Դիտել

Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է սպանվել

Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։ Այս մասին,…
Դիտել

Դպրոցներում որոշ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share